Իրանը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը


18:11 , 18 հուլիս, 2026

Fars-ին գործակալությանը տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ խախտելով փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։

«Միացյալ Նահանգները փաստացի դրժել է իր բոլոր հանձնառությունները և դադարեցրել դրանց կատարումը։ Մենք նույնպես դադարեցրել ենք Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից բխող մեր պարտավորությունների կատարումը և այլևս չենք հետևում դրանց», — նշել է պաշտոնյան։