Հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թnւնավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն


15:26 , 18 հուլիս, 2026

Հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Այս մասին գրված է Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշվախ ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։