14:10 , 18 հուլիս, 2026Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը՝ նշելով, որ հիմնականում երեխաներ են եղել։
«2 կանչ ստացվել է Արզնիից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրերից։ Հոսպիտալացում չենք ունեցել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: