Իրանի դեմ պատերազմում 14 ամերիկացի զինվոր է զոհվել, 427-ը՝ վիրավորվել․ National Public Radio․


13:52 , 18 հուլիս, 2026

Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ երկուշաբթի օրվանից ի վեր Իրանի հարվածների հետևանքով ևս 13 ամերիկացի զինծառայող է վիրավորվել՝ բանակի 10 զինվոր և Ռազմածովային ուժերի 3 նավաստի։ Այս մասին հաղորդում է National Public Radio-ն։

«Պատերազմի սկզբից ի վեր ամերիկացի 14 զինծառայող է զոհվել, 427-ը՝ վիրավորվել»,- նշվում է հրապարակման մեջ։