Ղազարյան Ալխասը բացահայտել է այն անդունդը, որ կա ժողովրդի ու 3 մլն վարչապետներից մեկի միջև
13:27 , 17 հուլիս, 2026
Անդրադառնալով Ծառուկյանի դեմ իրականացվող հետապնդման հետևանքով գործազուրկ մնացած ու անճարությունից բողոքի ակցիաներ անող քաղաքացիների խնդրին՝ Ղազարյալ Ալխասն ընդամենը ցավ է հայտնել, որ մարդիկ բախվել են դժվարությունների՝ կոչ անելով զինվել համբերությամբ ու թույլ տալ, որ իրավական պրոցսներն արագ ընթանան, որպեսզի այդ քաղաքացիներն էլ հասկանան՝ ինչ են անելու հետագա փուլում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում, որտեղ աղքատության մակարդակը և բնակչության ֆինանսական բեռը չափազանց բարձր են, աշխատանքի կորուստը հաճախ դառնում է իրական աղետ: Այս ֆոնին Ալխասի նմանօրինակ հայտարարությունն արտահայտում է իշխանությունների այն անտարբերությունը, որ կա ազգաբնակչության հանդեպ:
Անաշխատանք մնացած մարդկանց ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ունեն վարկեր ու այլ ֆինանսական պարտավորոթյուններ: Ի՞նչ են անելու այդ մարդիկ, նստելու են ու թամաշա անե՞ն: Տրամբանական կլիներ, եթե Նիկոլը, որի մեղքով է առաջացել այս խայտառակ վիճակը, մի «հրովարտակ» արձակեր ու տուժածներին որոշակի փոխհատուցում տամադրեր՝գոնե ժամանակավոր, որպեսզի ինչ-որ կերպ աշխատավոր ժողովուրդը զգար, որ պետութուն կա, որ Հայաստանը խորովածանոցից ինչ-որ բանով տարբերվում է:
Ալխասի այսօրինակ հայտարաւյթունները փաստում են, որ մարդիկ այս երկրում անտեսված են, միայնակ են իրենց խնդիրների հետ, և իշխանությունները խորապես թքած ունեն, քանի որ զբաղված են բացառապես սեփական քաղաքակն խնդիրների լուծմամբ՝ ուժի զոռով:
Այս վճակը, նկատենք, բավական զգայուն քաղաքական մթնոլորտ կարող է գեներացնել երկրում, եթե, իհարկե, ընդդիմությունը կարողանա պահը ճիշտ օգտագործել: