Այսօրվա Երեմյանի պանրիկը. տպավորություն է, որ ինչ-որ մեկը բացել է, կծել ու դուրը չի եկել, դրել է տեղը. շոկոլադն էլ շատ անհաջող համ ունի


12:00 , 16 հուլիս, 2026
«Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը տեղադրել է Երեմյան ընկերության պանրիկի նկարն ու գրառում կատարել.
«Այսօրվա Yeremyan պանրիկը։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկը բացել է, կծել ու դուրը չի եկել, դրել է տեղը։ Դրա նախորդը իր սովորական չափի 2/3-ն էլ չէր, բայց դե, ասեցի, լավ, պատահում է։ Հատը 270 դրամ՝ երևի նման որակի համար է։ Ի դեպ շոկոլադը շատ անհաջող համ ունի»։
Возможно, это изображение плитка шоколада