2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք, Հայաստանից՝ Ադրբեջան՝ 960 դոլարի


15:46 , 15 հուլիս, 2026

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական վիճակագրական կոմիտեին:

«2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին ՀՀ-ից ներմուծում չի իրականացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: