09:30 , 15 հուլիս, 2026
Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։
16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական հսկողական միջոցառումներ: