Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա


12:03 , 13 հուլիս, 2026

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երևանում երեկ հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։

Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: