«Եղոն» մոռացե՞լ է 2021-ի պատմությունը
16:03 , 11 հուլիս, 2026
Անդրադառնալով Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին Մեդվեդևի հայտարարություններին, որտեղ նա գնահատակններ էր տվել՝ տեղի ունեցողը համարելով բռնաճնշումներ՝ ՔՊ-ական եղոն հայտարարել է, թե եթե դա իրոք այդպես է, ապա ավելի վատ Ծառուկյանի համար, քանի որ հասարակությունը նույնպես բացասական է գնահատում նման ուղերձը: Եղոյան Արմանը հայտարարել է, թե շատ վատ է, որ Ծառուկյանի համար Մեդվեդևն է միջնորդում:
Իսկ երբ Նիկոլի համար Թրամփը կամ ասենք «Euronewsn»-ն են միջնորդում, երբ եվրոպացի ուրսուլաներն ու մակրոններն իրենց բացահայտ աջակցություն են Նիկոլին հայտնում, լա՞վ է, թե՞ Եղոն ռուսատյաց է ու կարծում է, որ վատը հենց այն է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյան է կարծիք հայտնում: 2021-ին Նիկոլի վերարատդրությունն իրողություն դարձավ գրեթե բացառապես Էրդողանի միջոնդրության հետևանքով. թուրքը հասկացրել էր, որ եթե բանակը Նիկոլի դեմ դուրս գա, զորք կմտցնեն Հայաստան:
Իրականում Եղոն ցանկացել է արտահայտել Ռուսատսանի հանդեպ իր քամահրանքը՝ակնարկելով, թե իրենք այնքան են աճել, որ կարող են թքած ունենալ, թե Մեդվեդևի պես մեկն ինչ է ասում, ում դեմ կամ օգտին է խոսում: