Այդ պրանկերները թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից, տեսնենք՝ այդ մարդը ուրի՞շ բան կասի. Փաշինյանը՝ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարի մասնակցությամբ պրանկի մասին


14:10 , 9 հուլիս, 2026

Այդ պրանկերները թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից, տեսնենք՝ այդ մարդը ուրի՞շ բան կասի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ռուս պրանկերների կողմից հրապարակված ձայնագրությանը, որում ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրան Կաթողիկոսին հեռացնելու գործում:

«Ինչ-որ մարդիկ զանգել են ինչ-որ տեղ, հիմա հարց, եթե այդ մարդիկ հանդես գային Կտրիճ Ներսիսյանի անունից, այդ մարդը ուրիշ բա՞ն էր ասելու: Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռները իմ այցի ժամանակ փակել էին, ինչու՞ ոչ ոք չասաց, թե Թուրքիայում՝ թուրք պաշտոնյաների աջակցությամբ, առաջնորդարանի դռներ են փակվել, թե՞ այդ ժամանակ բոլորը մոռացել էին: