ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին


09:16 , 9 հուլիս, 2026

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան, ապա ձերբակալել վերջինիս:
ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ կրկին քննիչները մտել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան, խուզարկել, վերջինս նաև ներկակացել էր ՔԿ, հարցաքննվել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին վերաբերող լրտեսության և պետական դավաճանության գործով: