Ընդդիմությունը կկարողանա՞ լիարժեքորեն կապիտալիզացնել ԱԺ ամբիոնը


15:26 , 7 հուլիս, 2026
Կարծել, թե Նիկոլը բավարարվելու է Ծառուկյանի վրա «գործ կարելով», կատարյալ միամտություն կլինի. նա ինքն է խոստովանել, որ պատրաստվում է «եռագլուխ ընդդիմության» լիդերներին նստեցնել, քանի որ այդ պատվերն է  ժողովրդից ստացել:
 
Նիկոլական ռեպրեսիաների ֆոնին հետաքրքիր իմաստ է ստանում ԱԺ մանդատները վերցնելու ընդդիմության որոշումը. իմանալով իշխանությունների ծրագրերի մասին՝ ընդդիմությունը փորձելու է բարձրացնել սպասվելիք ռեպրեսիաների քաղաքական գինը, ավելին՝ բացառված չէ, որ ԱԺ մտնելու վերաբերյալ կայացված որոշումը, ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, պայմանավորված է նաև այս խնդրով, քանի որ մի բան է, երբ դու հայտնվում ես մարգինալացման ճանապարհին, իսկ ԱԺ չմտնելն ու փողոցային պայքար չգեներացնելն ուղիղ ճանապարհ էր դառնալու դեպի մարգինալացում, բոլորովին այլ բան, երբ դու ունենում ես քո տրամադրության տակ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը:
 
Մյուս կողմից՝ ինքնին այդ ամբիոնին հասանելիություն ունենալը դեռ ոչինչ  չի երաշխավորում, քանի որ դեռ պետք է կարողանալ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել այդ ռեսուրսը: Արդյոք ընդդիմությունն ունի՞  պլան՝ ինչպես է դա անելու՝ նկատի ունենալով այն  մարտահրավերներն ու նոր իրականությոընը, որ գեներացրել է կրքոտ հռետորը: