Նիկոլը «կրակի հետ է խաղում»


15:10 , 7 հուլիս, 2026
Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, իհարկե, անակնկալ չես համարի. Նիկոլը սպասում էր ՍԴ որոշմանը, որպեսզի ընկնի ընդդիմության առաջնորդների հետևից, ինչն էլ արեց: Բայց հատկանշական հանգամանքներիկ մեկն էլ այն է, որ այս հալածանքը տեղի է ունենում Նիկոլի՝ ՌԴ այցի ֆոնին, ինչը չի կարող պատահականություն լինել. ակնհայտորեն գործ ունենք յուրատեսակ սիմվոլիզմի հետ, որը դիվանագիտության մեջ հաճախ հանդիպող երևույթ է:
 
Նիկոլը Միշուստինին ցույց է տալիս, որ ներքաղաքական պրոցեսների վրա ՌԴ ունեցած երբեմնի ազդեցությունը մինիմիզացված է, ավելին՝ ինքը պատրաստ է անել ամեն բան՝ այն առհասարակ զրոյացնելու: Նիկոլը նույնիսկ ինչ որ տեղ փորձում է ճնշել Մոսկվային՝ երբեմնի գեղեցկուհի Ուրսուլայի աջակցությունն ունենալով. Ծառուկյանին մեկուսացնելով՝ Մոսկվային դնում է փաստի առաջ՝ ստիպելով հաշվի նստել բացառապես մեկ կենտրոնի՝ իր հետ: Այսինքն՝ հասկացնում է, որ իր դեմ լծակների օգտագործումը չի կարող արդյունավետ միջոց լինել՝ Հայաստանի հետ պայմանավորվելու կամ երաշխիքներ ձեռք բերելու. պետք է պայմանավորվել անձամբ իր հետ: Այսիքն՝ ինչ-որ տեղ տեղ Նիկոլը մեծամտություն է դրսևորում՝ օգտվելով Ռուսաստանի թուլությունից:
 
Բայց Նիկոլն ակնհայտորեն ռիսկի է դիմում. թեպետ Ուրսուլայի ու նրա միջև որոշակի քիմիա կա, բայց Ռուաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է նման լեզվով հարաբերվել հատկապես մի դեպքում, երբ դու Հայաստանի պես խոցելի երկիր ես ներկայացնում: