Պայքա՞ր, թե՞ իմիտացիա
12:33 , 6 հուլիս, 2026
«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն՝ մեկնաբանելով ՍԴ կայացրած տխրահռճչակ որոշումն ու տեղեկացնմելով, թե ինչ եզրահանգման են եկել Սաֆարյան Սեդայի ու մյուս սեդաների կողմից կայացված որոշման վերջնարդյունքում. որոշել են վերցնել մանդատներն ու պայքարել: «…Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը…»,-մասնավորապես՝ ասված է դաշինքի կողմից տարծված հայտարարության մեջ:
Ինչ խոսք՝ զգացողությունները բավական հակասական են.ս ա նշանակում է, որ հայ հանրությունն ականտես է դառնալու նախորդ տարիներին արձանագրված «պայքարի» կրկնությանը, իսկ 550000 ձայների ու ՍԴ որոշման միջև կապի բստրումը, մեղմ ասած, անհամոզիչ է. մի՞թե Սաֆարյան Սեդան պետք է վերդիկտ տար, թե իրականում որքան ձայն է ընդդիմությունը հավաքել կամ արդյոք լեգիտիմ են այդ ձայները, թե՝ոչ…
Մյուս կողմից՝ սա պարտադրված քայլ է և կապ ունի կրկին աշխարհաքաղաքականության հետ. Ռուաստանի խնդիրն ընդդիմադիր դաշտը պահելն է, իսկ փողոցային պայքարի համար Մոսկվան ռեսուրս չունի տեսանելի պատճառներով: Սա նշանակում է, որ շուտով Նիկոլը կարող է ստանալ Պուտինից շնորհավորական նամակ՝ այդպիսով լիովին լեգիտիմացնելով բռնաճնշումներով ու վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ արձանագրված արդյունքները. Նիկոլի թիկունքին Թուրքիան է,իսկ Մոսկվան թուրքրեի հետ վիճելու ոչ մի ցանկութուն չունի, ուստի տեղական ընդդիմությանը հասկացրել են, որ եթե նույնիսկ փողոցում կես միլիոն ցուցարար էլ գեներացվի, դա ոչինչ չի տալու:
Մնում է հաջողություն մաղթել հավաքական ընդդիմությանը՝ հուսալով, որ Նիկոլին չի հաջողվի «անասնագողությամբ» իր խնդիրները լուծել: