«Եղոն» սարսափում է այդ բառից
16:29 , 4 հուլիս, 2026
Նկատառմանը, որ հունիսի 7-ին տեղի է ունեցել նաև աշխարհաքաղաքական ընտրություն՝ ՔՊ-ական «Եղոն» կոչ է արել «աշխարհաքաղաքական» կամ «աշխարհաքաղաքականություն» եզրերը չկիրառել, քանի որ Հայաստանը նման խնդիր իր առաջ չի դրել. փոքր երկիր ենք, ուստի, ըստ Եղոյան Արմանի, աշխարհաքաղաքական խաղեր տալու կամ աշխարհաքաղաքականություն խաղացնելու ռեսուրս չունենք: Իսկ ահա նկատառմանը, որ այդ եզրույցը կիրառում է նաև ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ կայացած ընտրությունները դիտարկելով նաև աշխարհաքաղաքական պրիզմայով, «Եղոն» արձագանքել է՝ ասելով՝ ինքը թող ասի:
Իրերն իրենց անուններով չկոչելը կամ «աշխարհաքաղաքականություն» բառը բառապաշարից հանելը, թող «Եղոն» իմանա, ո՛չ վերացնում է այդ երևույթը, ո՛չ էլ Հայաստանին դուրս է բերում գլոբալ բախումների կիզակետից, որոնց մեջ երկիրը գցել է կոնկրետ Նիկոլը։ Անկախ նրանից, թե ընթացող պրոցեսները եղոներն ինչպես կանվանեն, աշխարհաքաղաքանություն, թե ասենք հալամուլա, իրերի իսկությունը դրանից չի փոխվելու:
Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում՝ «Ինքը թող ասի»-ն: Եթե Եվրամիությունը, որի հետ Հայաստանը փորձում է մերձենալ, հայաստանյան զարգացումները դիտարկում է աշխարհաքաղաքական բևեռների պայքարի համատեքստում՝ այդ մասին բաց տեքստով ասելով, իսկ Հայաստանը դա փորձում է իբր չնկատելու տալ՝տարբեր բառախաղերի դիմելով, ապա Հայաստանը դարձնում է անլուրջ պետություն, իսկ եթե խնդիրը Ռուաստանից եղած վախն է, որի մասին չեն ուզում խոստովանել եղոները, ապա հարց է առաջանում՝ քանի՞ գրոշ արժե այս խաղը, եթե Նիկոլը բավարար պլոճիկ չունի:
Իրականում խուսափելով «աշխարհաքաղաքականություն» եզրից՝ ՔՊ-ն փորձում է խուսափել հետևանքների համար պատասխանատվությունից, որպեսզի երբ վաղը լինեն լրջագույն հետևանքներ, իսկ դրանք լինելու են, արդարացումը պատրաստ լինի՝ «Մենք մեղավոր չենք, այդ ռուսներն են մեղավոր» ոճի մեջ, այսինքն՝ մոտավորապես այն, ինչ որ Զելենսկին է իր ժողորդին ասում տարիներ ի վեր: