Մեռելnց օրերը լինելու են աշխատանքային. պարզաբանում


18:12 , 3 հուլիս, 2026
Մեռելnց օրերը լինելու են աշխատանքային: Այս մասին պարզաբանում են ԱԺ-ից:
Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն
առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային: