17:54 , 3 հուլիս, 2026
ԱԺ-ում իր վերջին ելույթն Ալենը համամել է անհարկի պաթոսով՝ ինքն իրեն ու ընկերներին հռչակելով՝ պատմության կերտող: «Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին»,-այսպես է սկսել յուր ելույթը թքան Ալենը՝ միաժամանակ հայտարարելով, որ հպարտ է, որ ծանր բաների միջով միասին են անցել ու կյանքում իրար չեն կասկածել:
Ալենի հայտարարությունը խոսում է այն մասին, որ հայաստանյան իշխող էլիտան ուղղակի այլասերվել է. երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, թե պատմություն են կերտել, դա պետք է ենթադրի դրական իմաստ, այդպես սովորաբար ասում են նրանք, ովքեր իրենցից հետո թողնում են ասենք կայացած կամ ընդլայնված սահմաններով պետություն, անխափան աշխատող համակարգ և այլն: Մինչդեռ Ալենի պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է՝ Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, բռնի տեղահանություն, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, անվտանգային համակարգի փլուզում և այլն:
Պատմական մասշտաբի կորուստների ֆոնին «պատմություն կերտելու» մասին նման հայտարարություններ անելը վկայում է Ալենի անհատակ ցինիզմի մասին, միևնույն ժամանակ, սակայն, հարց է առաջացնում՝ գուցե նա Ադրբեջանի պրիզմայո՞վ է իր ու թիմի հետագիծը դիտարկել ու գնահատել. այստեղ նա իսկապես ունի պարծենալու տեղ: