«Լամա Ռուբոյի» ծիծաղելի լոգիկան


14:45 , 3 հուլիս, 2026
Լրագրողնեի հետ ճեպազրույցի բռնված «Լամա Ռուբոն» փորձել է ինչ-որ կերպ հերքել այն աչք ծակող փաստը, որ իրեն ԱԺ նախագահի աթոռը բաշխել է կոնկրետ թուրք Քըլըչը՝ Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման պրոցեսն արագացնելու. Ռուբիկը մի տրամաբանական շղթա է կառուցել, որը ոչ միայն համոզիչ չի հնչել, այլև ևս մեկ անգամ ի ցույց է  դրել ՔՊ-ականների հնարամտության շատ նեղ սահմանները: «Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ԱԺ նախագահի թեկնածու եմ ընտրվել և ընտրվելու դեպքում ես ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել, հետևաբար՝ էն իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում ա»,-մասնավորապես՝ հայտարարել է Ռուբինյան Ռուբիկը լրագրողների հետ զրույցում:
 
Իրականում տեղի է ունենալու մեծ ողբերգություն, քանի որ փաստացի պետական ինստիտուցիոնալ մակարդակի է բարձրացվելու Քըլըչի օրակարգը, որի կրողն է թուրքիայում ուսումնառած ու հավաքագրված Ռուբիկը. եթե որպես հատուկ ներկայացուցիչ Ռուբիկն ընդամենը բանակցող էր, ապա ԱԺ խոսնակի աթոռին նա ստանում է օրենսդիր մարմնի ամբողջական վերահսկողությունը, ինչը նշանակում է, որ Անկարայի հետ գծված ցանկացած ճանապարհային քարտեզ անխափան կերպով սպասարկվելու է ՀՀ խորհրդարանի ներսում: Այսինքն՝ «Լամա Ռուբոն» Թուրքիայի շահերը սպասարկելու է շատ ավելի բարձր դիրքերից՝ անթերի կատարելով իրեն նման աթոռի տեր դրարձրածի «խածելկաները»: