14:21 , 3 հուլիս, 2026Մոնակոյի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով գլխավոր կասկածյալի՝ Ուկրաինայից մի կնոջ նկատմամբ, որի հետևանքով տուժել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը, հայտնում է RTL-ը՝ հղում անելով աղբյուրին։
Այն մասին, որ գլխավոր կասկածյալ է համարվում ուկրաինական ծագումով 30-ամյա մի կին, ավելի վաղ գրել էին նաև Le Figaro-ն և BFMTV-ն։ Ուսումնասիրելով տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները՝ նրանք նշել են, որ ենթադրյալ հանցագործը կարող էր քողարկված լինել որպես տղամարդ։
Հիշեցնենք, որ Մոնակոյի Ռևերան-Պեր-Լուի-Ֆրոլա փողոցում պայթյունը տեղի է ունեցել հունիսի 29-ի երեկոյան։ Կասկածյալը փախել է ֆրանսիական Բոսոլեյ կոմունայի ուղղությամբ, ընդ որում՝ Le Figaro-ն հայտնել էր, որ նա կարող էր ուղևորվել Իտալիա։
Ըստ Nice-Matin-ի՝ ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը ստացել է լուրջ այրվածքներ և տեղափոխվել Նիսի հիվանդանոց։ Այնուհետև նրան ուղղաթիռով տեղափոխել են Տուլոնի Սենտ-Անն հոսպիտալ, որից հետո՝ Մարսել։
2019 թվականին Վադիմ Երմոլաևը հրաժարվել է ուկրաինական քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի քաղաքացիություն։ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Երմոլաևի նկատմամբ։