Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգ (Photo)


21:27 , 2 հուլիս, 2026

Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն իր անվան շուրջ ստեղծված աղմուկից հետո շարունակում է ակտիվ գրառումներ կատարել ֆեյսբուքյան էջում։

Այսօր նա լուսանկարներ է հրապարակել մի տղամարդու հետ ու կից գրել.

«Հավատո՞ւմ եք, որ Տիեզերքը որոշակի սկզբունքով է մարդկանց ուղարկում ձեր կյանք։ Ոմանք գալիս են՝ դաս տալու, ոմանք՝ օգնելու, ոմանք՝ պատժելու, իսկ ոմանք էլ՝ գործընկերության համար։ Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր»։
Հիշեցնենք, որ այսօր հայտարարություններով հանդես եկավ Տիգրան Արզաքանցյանը։

Նա հերքեց տարածված տեղեկությունները, որ ինքը բռնություն է կիրառել, նշեց, որ վեճը եղել է հեռախոսով, նրա խոսքով իր ընտանիքում խառնակչություն անողներ են եղել։

Լուսանկարները՝ ստորև․

natalia rotenberg 2
natalia rotenberg 1