«Քեֆչի» Արուսը


16:28 , 2 հուլիս, 2026
Ջուլհակյան Արուսն ԱԺ-ում հայտարարել է, թե  իրենք նախընտրել են կյանքը մահից, նախընտրել են ապրել, այլ ոչ թե տառապել, և հայ ժողովուրդը վերջին շրջանում կարողաղցել է տառապող ազգից դառնալ ուրախացող ազգ. մեզ արհեստականորեն ներարկել են, թե մենք բազմաչարչար ազգ ենք:
 
Իրենք, այո, նախընտրել են ապրել, այլ ոչ թե տառապել, քանի որ եթե գիտակցաբար չհանձնեին Արցախն ու Իլհամին «քցեին», ապա ՔՊ-ականները երանի կտային ասենք աֆրիկյան առյուծի երախում հայտնված զուբրի ճակատագրին: Այլ հարց, թե արուսների այդ նախասիրությունն ինչ արժեցավ հայ ժողովրդին, ու դեռ ինչեր են լինելու, եթե Նիկոլը մարսի ընտրությունները:
 
Բայց հատկապես ցինիկ է հնչում Արուսի այն պնդումը, թե հայ ժողովրդին արհեստականորեն են ներարկել տառապող ազգի կերպար. ՔՊ-ականը փաստացի պնդում է, որ ասենք ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել, ոչ ոք հայ ժողովրդին չի հալածել ու չի մորթել, իսկ նույն թուրքերի կամ ադրբեջանցիների մասին մեր ունեցած պատկերացումներն արհեստականորեն պատվաստված երևակայության արդյունք են: Արուսի համար ոչ էլ Արցախում տեղի ունեցածն է, փաստորեն, տառապելու կամ գոնե տխրելու պատճառ, ուստի նա առաջարկել է ուրախանալ: Այսինքն՝ մինչ Իլհամը անհատակ միջոցներ է ծախսում՝ ադրբեջանցիներից տառապած ազգի կերպար կերտելու, մինչդեռ արուսները չգիտես թե ինչեր են տուֆտում…
 
Ուրախանում են, եթե ինչ որ առիթ է լինում, եթե ամեն ինչ լավ է լինում: Կա՞ այդ առիթը: Տասնմյակներ ի վեր՝ նախքան Նիկոլի ի հայտ գալը, այո, ուրախանալու առիթ հայ ժղովուրդն ունեցել է. ունեինք ազատագրված Արցախ, տարածաշրջանում  գործոն էինք և այլն: Մինչդեռ միայն այն,որ Նիկոլի նման շիզոֆրենիկն է հիմա իշխանության գլխին, իսկ նրա հետ՝ անհայրենիք ինչ որ գոյանքներ, արդեն իսկ լիաթոք ողբալու առիթ է:
 
Հայ ժողովուրդը լիաթոք ուրախանալու առիթ կունենա մեկ էլ այն օրը, երբ իշխանւթյան է՛լ չեն լինի «քեֆչի» արուսները: