Ղազարյան Սոնիկն ամաչել է ու չի ասել


18:02 , 1 հուլիս, 2026
Հարցին՝ եթե պնդում եք, թե ընդդիմությունը 70%-ով ձայն է գնել, ապա ինչո՞ւ ՍԴ չդիմեցիք՝ ընդդիմության մանդատների 70%-ը վիճարկելու, ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը պատասխանել է՝ ասելով.«Որովհետև մենք, այո, կարծում ենք, որ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն և օրգանիկ չեն, բայց մյուս կողմից՝ մենք կարծում ենք, որ Հայաստանում տեղի են ունեցել բաց և թափանցիկ ընտրություններ, որոնց արդյուքնում քաղաքացին կարողացել է իր քվեով ձևավորել իշխանություն»:
 
Իրականում իշխանությունները չեն վիճարկել ՍԴ-ում ընդդիմության ստացած ձայները բոլորովին այլ  նպատակով. նախ՝ չէին կարողանալու ապացուցել, որ հարյուր հազարավորներին ընդդիմությունն ըտրակաշառք է բաժանել այնպես, որ դա էական ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, ապա՝  եթե իշխանությունը հասներ ընդդիմության մանդատների չեղարկմանը, ապա խորհրդարանը փաստացի կվերածվեր միակուսակցական մարմնի, ինչն ուղղակի հարված կլիներ ժողովրդավարական այն իմիջին, որը սոնիկները փորձում են մոնետիզացնել միջազգային հարթակներում և Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հետևաբար՝ ընտրությունների նման արդյուքններն ապահովում են հենց իշխանության լեգիտիմությունը՝առնվազը ձևական առումով, ինչը լրիվ բավականէ  Նիկոլին՝ կյանքի կոչելու վզին դրված ծրագիրը։