Ի՞նչ են ասել ԵՄ դեսպանները Նիկոլին
19:20 , 30 հունիս, 2026
Նիկոլը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին է ընդունել ու նրանց սրտանց շնորհակալություն հայտնել՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։
ԵՄ-ականներն էլ ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։
Իրականում Նիկոլը ոչ թե պետք է պարզ շնորհակալություն հայտնի ԵՄ դեպսաններին, այլ «ստոյկա» տա նրանց առաջ ու պարի. նա է այսօր վարչապետը, քանի որ Արևմուտքը ոչ միայն աչք է փակել ու փակում Հայաստանի՝ դեպի բռնապետութուն գլորվելու փաստի վրա, այլև սիրով ընդունել է այն թվանկարչութունը, որ արել է Հովակիմյան Վահագը, առանց որի այժմ Նիկոլն արդեն իսկ КГБ պադվալում կլիներ ու արիաներ կերգեր այն մասին, թե ինչպես, ով և ինչու իրեն 2018-ին իշխանության բերեց, ինչպես Արցախի վաճառքն իրականացվեց…
Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան հարաբերութուններին կամ դրանց բնույթին, ապա Նիկոլին հյուրըկալված դեսպանները նրան արդեն հասկացրել են, որ Հայաստանն այլևս արագացված տեմպերով պետք է վերածվի Ուկրաինայի ու դառնա տարածաշրջնում հակառուսականության գլխավոր օրրանը, իսկ եթե հանկարծ Նիկոլը շեղվի, ապա 5 րոպե հետո ուղղակի կկորցնի իշխանությունը. Արևմուտքին Նիկոլը երկու բան է վաճառում այս փուլում՝ թրքասիրությունն ու հակառուսականությունը՝ Հայաստանի համար այդ առուծախից բխող հետևանքները հաշվի չառնելով: