ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին


14:12 , 27 հունիս, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած նրա  շրջայցի ընթացքում։

Նախարարի խոսքով՝  եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։ Ըստ Անդրեասյանի՝ անցած տարի բավականին ժամանակ է հատկացվել հուշահամալիրի բարեկարգման տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իսկ այժմ արդեն համապատասխան փորձն առկա է։

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։

Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։