«Նավակ Ճոճողը» չի հասկացել


16:12 , 27 հունիս, 2026
Հայտարարելով, թե հասարակությունն իրենց լեգիտիմ մանդատով է օժտել՝ շարունակելու խաղաղության գործընթացի ինստիուցիոնալացումը՝ «Նավակ Ճոճողը» միաժամանակ վստահեցրել է, թե հետևություններ են արել նաև այն փաստից, որ հասարակության մի շերտ իր ձայնը տվել է ընդդիմությանը: «Մեզ համար, որպես կառավարող ուժ, դա ևս ազդակ է, որ կան բաներ, որ պետք է անել ավելի լավ»,-մասնավորապես՝ հայտարարել է Գաբրիելյան Վիլենը:
 
Վիլենը չի հասկացել ամենագլխավորը. ընդդիմությունը, նույնիսկ չնայած գործադրված ահռելի ճնշումներին ու վարչական ռեսուրսի չարաշահուներին, զգալի տոկոսներ է հավաքել ոչ թե այն պատճառով, որ հասարակությունն ուզում է, որ ՔՊ-ն ինչ-որ բան ավելի լավ անի, այլ այն, որ հասարակությունը ցանկանում է, որ ՔՊ-ն առհասարակ ոչինչ չանի կամ անելու հնավաությունից զրկվի, քանի որ ինչին դիպչում են, փչացնում են: Ընդդիմությունը մեծամասամբ հարյուր հազարավոր ձայներ է  հավաքել նաև շնորհիվ Նիկոլի անտիռեյտինգի. Շատ մարդիկ պարզապես փորձել են ձերբազատվել Նիկոլից ու քվերակել են ընդդիմության օգտին: Քվեարկել են, որ ՔՊ-ին զրկեն առհասարակ գործելու հնարավորությունից. տեսել են նավակճոճողների 8-ամյա գործունեության հետևանքներն ու հասկացել, թե ինչ է 2018-ին իրականում կատարվել, իշխանության ինչի համար ու ովքեր են եկել: