Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին


13:56 , 27 հունիս, 2026

Կարելի է երկու տեղից քայլուղի բացել, ձորից՝ համալիր, համալիրից՝ ձոր, որը տարածքն ավելի կմեծացնի: Այս մասին Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հնարավոր լինի՝ հեծանվուղի էլ լինի»,-հավելել է նա՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: 

Հիշեցնենք, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է: