Ավինյան Տիկոն՝ ընդդեմ պատերազմի հերոսների


18:54 , 26 հունիս, 2026
Ավինյան Տիկոն, պարզվում է, ներքին կարգով սկսել է պայքարել 4-օրյա ու 44-օրյա պատերզմների հերոսների հիշատակի դեմ. քաղաքի անցումներում պատկերված հերոսների դիմանկարները քաղաքապետարանը մաքրում է պատերից՝ միաժամանակ պրակտիկորեն չձեռնահարելով այլաբովանդակ պատերներներն ու գրառումները: Այսինքն՝  պատերի մաքրման անվան տակ վերացնում են հերոսների նկարները:
 
Այս ընտրողական վերաբերմունքը, բնականբար, պատահական չէ. եթե մի իշխանություն սպառնալիք է տեսնում Արցախի դրոշի մեջ, չի կարող հանդուրժելի վերաբերմունք դրսևորել նրանց հիշատակի հանդեպ, ովքեր սեփական կյանքով են պաշպանել այդ  դրոշի պատիվն ու այսօր էլ հանդիսանում են պայքարի սիմվոլները. Իլհամի ամբողջ կռիվը հենց հերոսների դեմ է, նրա խնդիրը հերոսների հիշատակը պղծելն է:
 
Մյուս կողմից՝ իշխանությունները չեն կարող չհասկանալ, որ պատերազմի հերոսների հիշատակը ցանկացած հետպատերազմյան հասարակության համար, իսկ մեր հասարակությունը հենց այդպսին է, գերզգայուն հարց է, հետևաբար՝  արդյոք քաղաքականապես ռիսկային չէ՞ ՔՊ-ի համար հապճեպորեն Իլհամի սրտին յուղ քսելը:
 
Ընտրություններն անցյալում են, ուստի ՔՊ-ում գտել են, որ վտանգ չկա այլևս: