«Խոզը» լրագրողներին է մեղավոր հանել «Արևմտյան Ադրբեջանի» հարցում


14:41 , 26 հունիս, 2026
«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ադրբեջանական նարատիվն արդարացնող «Խոզը», ի պատասխան նկատառմանը, որ անհնար է ադրբեջանական վարքը պայմանավորել ընդդիմության վարքով, քանի որ ՀՀ իշխանությունները վարում են Ադրբեջանին չգրչգռող քաղաքակնություն, իսկ կարևորն իշխանությունների կեցվածքն է, այլ ոչ թե ընդդիմութան, հայտարարել է, թե թուրքերի նմանօրինակ վարքի պատճառը լրագրողներն են: «Էդ ամեն ինչը նաև տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք գաք ու ձեր ճեպազրույցների, ձեր մնացածի ասենք 40-50%-ը նվիրեք էդ հիմար հարցերին որպես էդպիսին»,-մասնավորապես՝ հայտարարել է  Ալեքսանյան Վահագը:
 
Ստացվում է՝ հենց  որ լրագրողները սուր  ու արդիական հարցեր չբարձրացնեն, Բաքուն հրաժարվելու է Հայաստանի տարածքների հանդեպ իր հավակնություններից, Սյունիքն այլևս «Արևմտյան Զանգեզուր» չի կոչելու, Սևանն էլ՝ «Գյոյչա» չի հորջորջելու… Լազաթ…
 
«Խոզը», իհարկե,  շատ լավ գիտի, որ իր ասածը վերջին տխմարությունն է, բայց մարդը խնդիր ունի՝ մինիմիզացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության վտանգավորության աստիճանը հայ հանրության աչքում, որեպսզի դրանից չտուժի ՔՊ-ի՝ առանց այն էլ չեղած վարկանիշը. Նիկոլը հռչակել է «խաղաղության դարաշրջան» ու Ադրբեջանին չգրգռելու քաղաքականություն է տանում սեփական արյան գնով, մինչդեռ ստացվում է, որ այդ ամենը ոչ միայն անօգուտ է, այլև է՛լ ավելի է գրգռում թուրքի ախորժակը:
 
Իլհամի վարած քաղաքականության հիմնական պատճառն անատամ ու անդեմ խոզերի կողմից վարվող վախկոտ, անողնաշար քաղաքականությունն է, ինչպես նաև Նիկոլի դեմ եղած կոմպրոմատների տրցակը. դնում են դեմն ու ինչ ուզում՝ անում: