Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ


14:03 , 26 հունիս, 2026
Համաձայն ադրբեջանական քարոզչադաշտի երևակայության՝ ես իրենց զավթողական ծրագրերի մասին խոսելիս այսքան բարկացած եմ լինում։
Ես, իհարկե, բարկանում եմ իրենց ագահությունից և մեր կողմի հանցավոր անգործությունից, բայց քանի որ գիտեմ նաև լուծման ուղիները, նման հայացք երբեք չեմ ունենում։ Իսկ իմ մասին պատրաստած տեսանյութից ևս մեկ անգամ համոզվեցի, որ երբ իրենց ծրագրերին հստակ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ գնահատական ես տալիս, ոտք ու ձեռք են ընկնում։ Իրենց շատ ձեռնտու է, որ խոսվի իրենց գոյություն չունեցող «իրավունքների» մասին, մինչդեռ իրենց քաղաքականությունը ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, ու ես չեմ դադարելու դա փաստերով ապացուցել, թող իրենք բարկանան իմ աշխատանքից 
Եվս մեկ անգամ տեղադրում եմ այն թեզերը, որոնք հանրային դաշտը պետք է օգտագործի այս թեմային մասին խոսելիս։
1. Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր, որը կրում է «Արևմտյան Ադրբեջան» շինծու անունը։ Այն հրահանգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այս ծրագիրը ուղիղ սպառնալիք է թե՛ Հայաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։
2. Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է», որտեղից իրենց «քշել են ցեղասպան հայերը»։ Պատմական, քաղաքական ու փաստական որևէ քննության չդիմացող այս թեզը անհնար է դարձնում խաղաղության մասին որևէ իրական խոսակցություն։
3. Այս զավթողական ծրագիրը պետք է կանխել հիմա՝ մեր ձեռքին եղած բոլոր քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական մեթոդներով։ Մեր ձեռքին են փաստերը, իրավունքները և հնարավորությունները։ Եթե այսօր չկանխենք դա քաղաքական դաշտում, վաղը հարկադրված ենք լինելու գործել ռազմական դաշտում։
4. Ադրբեջանի ղեկավարությունն ապացուցել է, որ երբեք չի սահմանափակվում քարոզչությամբ։ Իրենք պարզ և ուղիղ տեքստով ասում են, որ Հայաստանը զավթելը իրենց «ազգային նպատակն է»։ Ուստի չի կարող լինել թյուրըմբռնում, թե սա ասվում է զուտ ներքին լսարանի համար։
5. Ի շարս այս հարցերի՝ Ադրբեջանը մեր դեմ մղում է նաև կազմակերպված տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ, ուստի շատ կարևոր է չկիրառել ադրբեջանական տերմինաբանությունը, չընկնել գոյություն չունեցող իրավունքների մասին խոսակցության իրենց թակարդը, այլ տալ ուղիղ քաղաքական գնահատականներ այս թեմային։ Կարևոր է նաև հստակ ցույց տալ հանրությանը, որ կան լուծումներ, որոնք ներկայիս իշխանությունը չի կիրառում՝ փոխարենը «նորմալ» դարձնելով Ադրբեջանի շատ վտանգավոր զավթողական ծրագրերը։
6. Այս զավթողական հայեցակարգը խելացի, կամային և համառ աշխատանքի դեպքում կարելի է դարձնել Ադրբեջանի ղեկավարության մեծագույն գլխացավանքը։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա համար։
Возможно, это изображение один или несколько человек и текст "風 MINVAL OLITIK Azarbaycan Irsi- 1- Tarixi Köklara Qay ЗУрНА, ДХоЛ и ПАНИКА YouTube Почему в Армении испугались фестиваля в Гёйгёле? Minval Τν Почему в Армении испугались фестиваля в"