«Լամա Ռուբոյին» Քըլըչն է նշանակել
13:29 , 26 հունիս, 2026
Հայտնի է դարձել, որ Սիմոնյան Ալենին փոխարինելու է գալու «Լամա Ռուբոն». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել: Ռուբինյան Ռուբիկը հայտարարել է, որ շոյված է այդ քաղաքական որոշումից:
Այն, որ հենց Ռուբիկն է դառնում ԱԺ նախագահ, պատահական չէ. այդ հարցում կարևորագույն դեր է խաղացել Թուրքիան: Հայաստանը Նիկոլի օրոք վերածվում է կատարյալ վիլայեթի, իսկ վիլայեթներում հարցերը Թուրքիայի կենտրոնական իշխանություններն են ավանդաբար լուծում, ուստի հենց նրանք էլ որոշել են Քըլըչի պուճուրին նշանակել խորհրդարանական երկրում ԱԺ նախագահ: Այս հարցը որոշվել է Էրդողանի մակարդակով, ինչը նշանակում է, որ Հայաստանի թուրքական ինտեգրացիան առաջիկայում մեծ թափ կհավաքի:
Իհարկե, իշխանությունները կփորձեն Ռուբոյի նշանակումը ներկայացնել որպես սուվերեն որոշման արդյունք, սակայն նման բացատրությունները դժվար թե համոզիչ հնչեն՝ նկատի ունենալով այն, թե ով է Քըլըչը, ով՝ Ռուբոն: