Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ


11:56 , 26 հունիս, 2026

Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Իր տասը տոկոսը, որը պետք է վճարեր հայկական կողմը, նա արդեն երկու տարի է՝ չի վճարում»,- ասել է նա։

Վասիլևն ընդգծել է, որ բյուջեն 50 տոկոսով բաղկացած է Մոսկվայի վճարներից։ Կազմակերպության մյուս անդամներից ստացվում է տասական տոկոս։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ 2025 թվականի ամռանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը կազմակերպությունից, քան դրանում մասնակցության վերականգնումը։

Հունիսին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր, որ Երևանի կողմից ֆինանսավորման բացակայության պատճառով ՀԱՊԿ-ը կդիտարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը վերաբերում է պարտավորությունները չկատարող անդամներին։