Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը


23:58 , 25 հունիս, 2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 188 մարդ, վիրավորվել՝ 1,520-ը, իսկ 157-ը անհետ կորել է, ըստ տեղական իշխանությունների։

Բնակիչները Վենեսուելայի Լա Գուայրա քաղաքում փլուզված շենքերի մոտ հարազատներին են կանչում՝ փորձելով գտնել նրանց։

Բնակիչները լրագրողներին հայտնել են, որ նորակառույց շենքեդր են փլուզվել, քանի որ դրանք կառուցելիս հաշվի չի առնվել սեյսմակայունությունը։