Փամբուխչյան Արմենը քաղաքապետարանում տեղի ունեցածը որակել է՝ ժողովրդավարության հաղթանակ
14:47 , 24 հունիս, 2026
Մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակ դեբոշը՝ Ավինան Տիկոյի առաջին տեղակալ Փամբուխչյան Արմենը տեղի ունեցածը որակել է որպես ժողվորդավարության հաղթանակի արգասիք: «Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը. դա անշրջելի փուլ է»,-մասնավորապես՝ պնդել է Արմենն ու շնորհակալություն հայտնել իրեն լսողներին, որ թույլ չեն տվել, որ ժողովրդավարությունը պարտվի:
Համաձայնեք, որ սա ցինիզմի գագաթնեկետն է. եթե ժողովրդավարություն է, ապա ինչո՞ւ են իշխանական խմբակցության ներկայացուցիչները ծեծի ենթարկում ընդդիմադիրին, իսկ դրանից հետո էլ Արմենն է ելույթ ունենում ու արդարացնում տեղի ունեցածը՝ ձևականորեն ներողություն խնդրելով: Տեղի ունեցածը պարզապես փաստում է այն «բեսպրեդելի» մասին, որ հաստատվել է երկրում, այն տոտալիտարիզմի, որի գլխավոր շահառուն դարձել է թուրքը:
Մյուս կողմից՝ այս ամենը թերևս կարող է խոսել իշխանության մեջ առկա խուճապի մասին. ընտրությունները փաստեցին, որ Նիկոլի իրական համակիրների թիվը բավական փոքր է, ինչից թերևս գազազել է ոչ միայն Նիկոլը, այլև նրա թիմակիցներն են դիվոտել՝ հասկանալով, որ մնացել է միայն բռունցքներով իշխանությունը պահելու համար պայքարի տարբերակը: