Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին


09:26 , 24 հունիս, 2026

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

L խումբ, երկրորդ տուր

Անգլիա-Գանա` 0:0

Անգլիայի ընտրանին աշխարհի այս առաջնության երկրորդ տուրում չհաղթեց Գանայի հավաքականին: Գանան կարողացավ հաջող գործել պաշտպանությունում և ի վերջո, հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Այժմ և Գանան, և Անգլիան ունեն 4-ական միավոր: Խորվաթիան վաստակել է 3, իսկ Պանաման` ոչ մի միավոր:

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

L խումբ, երկրորդ տուր

Պանամա-Խորվաթիա` 0:1

Խորվաթիայի ազգային ընտրանին «Մունդիալ»-ի խմբային փուլի երկրորդ տուրում տոնեց առաջին հաղթանակն ընթացիկ աշխարհի առաջնությունում: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Անտե Բուդիմիրի խփած գոլի շնորհիվ խորվաթները գերազանցեցին Պանամային: Այս խմբում դեռևս հաջորդ փուլի ուղեգիր նվաճած հավաքական չկա: Որոշիչ կլինի վերջին տուրը:

Գվադալախարա, Մեքսիկա

Մարզադաշտ «Գվադալախարա»

K խումբ, երկրորդ տուր

Կոլումբիա-Կոնգո` 1:0

Կոլումբիայի ազգային հավաքականը հաղթահարեց աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը` երկրորդ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ: Դանիել Մունոզի խփած գոլի շնորհիվ Կոլումբիան հաղթեց Կոնգոյին ու դուրս եկավ ԱԱ-ի 1/32-րդ եզրափակիչ: Այս խմբում երկրորդ տեղում է Պորտուգալիայի ընտրանին, որը վերջին տուրում կխաղա հենց Կոլումբիայի հետ: