19:34 , 22 հունիս, 2026
Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային Լաքնաու քաղաքի ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։
«NDTV-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի մայրաքաղաք Լաքնաուի Ալիգանջ շրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես բացատրել է փոխվարչապետ Բրաջեշ Պատհակը, կենտրոնը ուսանողներին պատրաստում էր անիմացիայի ոլորտում։
Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։