19:11 , 22 հունիս, 2026
Հակոբյան Հասոն, զոռ տալով իր հիվանդ երևակայությանը, հայտարարել է, թե ՔՊ-ից հիասթափվածներն այլևս կրկին ՔՊ-ի համակիր են դարձել: «Պատեկարցնո՞ւմ եք՝ մարդը, որը հիասթափվել է ու մեզ չի ընտրել, հիմա հասկացել է՝ մեր քայլերն ինչի համար էին ու նորից դարձել է մեզ ընտրող»,-մասնավորապես՝ իր հիացմունքն է հայտնել Հակոբյան Հասոն:
Հասոյի հայտարարությունը խիստ ցինիկ է հնչում՝ նկատի ունենալով այն, թե ինչ են սրանք արել Հայաստանի հետ հետհեղափոխական շրջանում: Հարց է առաջանում՝ եթե քաղաքացին տեսել է պատերազմի ավերիչ ելքը, Արցախի կորուստն ու Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական ծանրագույն վիճակը, ապա այդ ի՞նչ «իմաստնություն» պետք է տեսներ հասարակ մարդն այդ քայլերի մեջ, որը նրան կստիպեր նորից դառնալ ՔՊ-ական էլեկտորատի մի մասը: Չէ՞ որ ազգային և պետական կորուստները չեն կարող արդարացվել որևէ «հեռահար պլանով» հատկապես այն դեպքում, երբ Նիկոլն ինքն է խոստովանել, թե ինչու է հայ ժողովրդին աղետի մատնել. այդպես է վարվել, որ մեզ կտրի Ռուսաստանի ազդեցությունից ու «պետություն պարգևի»՝ իրականում, սակայն իր կողմից ջատագովվող 29743-ը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելով:
Հասոյի տրամաբանությամբ ստացվում է, որ ոչ թե իշխանությունն է պարտավոր հաշվետու լինել իր որոշումների ու դրանց հետևանքների համար, այլ քաղաքացին է պարտավորվում ընդունել Նիկոլին ճիշտ չընկալելու իր սխալը, խոստովանել, որ սխալ է «իմաստունին» հասկացել՝ չըմբռնելով նրա «հանճարը»։
Գիտե՞ք՝ ինչի հետևանք են Հասոյի այս լոլոները, ինքնավստահության պակասի. եթե ՔՊ-ականներն իսկապես վստահ լինեին, որ հասարակությունը լայնորեն կիսում է իրենց գնահատականները, ապա նմանատիպ հեքիաթներ բստրելու կարիք չպետք է առաջանար՝ հեքիաթներ, որոնք իրականում մատնում են ՔՊ-ի մերկությունն ու խայտառակում։