Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող


17:11 , 22 հունիս, 2026

168.am-ը գրում է․

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Դասական շախմատում Զավենը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, իսկ կայծակնային շախմատի մրցաշարում՝ 8 հնարավորից 8 միավոր: