ՏՏ ոլորտի «արծրունը» արդարացնում է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի համագործակցությունը


15:55 , 22 հունիս, 2026
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «արծրուն հովհաննիսյան» համարվող Սամվել Մարտիրոսյանը լծվել է տելեկոմ արմենիայի և ազերտելեկոմի համագործակցությունը արդարացնելուն։ Մեկնաբանություններում օգտատերերը մատնանշում են դրանից բխող վտանգները, բայց սամվելին դա քիչ է հետաքրքրում։
ՏՏ ոլորտի արծրունը չի խոսում, որ ցանկացած տարանցիկ երկիր ունակ է տեսնել որոշ տեխնիկական մետատվյալներ. որտեղից է գալիս տրաֆիկը, ուր է գնում և ինչ ծավալներով։ Ու սա տեսականորեն հետախուզական արժեք կարող է ունենալ։ Բայց հերթական ադրբեջանամետ գործարքն արդարացնողին սա քիչ է հետաքրքրում։
Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։