Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը


15:14 , 22 հունիս, 2026
Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։