Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել


14:24 , 22 հունիս, 2026
Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել վայրէջք կատարել։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։ Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով 11 24-ին (Երևանի ժամանակով՝ 12 24-ին)։ Ընդամենը մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռիչքի ժամանակ այն ազդանշան է տվել ընդհանուր արտակարգ իրավիճակի մասին և իջել 3000 մետր բարձրության վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։ Ըստ թռիչքների առցանց տվյալների՝ այն ուղղվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Նշվում է, որ ինքնաթիռը պետք է ժամաներ Մոսկվա ժամը 15 25-ին (Երևանի ժամանակով՝ 16։25-ին)։ «Պոբեդա» ավիաընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, հաղորդում է, որ այն վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։