11:56 , 22 հունիս, 2026Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ զինված ուժերը կշարունակեն պահել «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, «որքան անհրաժեշտ լինի»։
«Մենք Լիբանանում ստեղծել ենք անվտանգության գոտի և այն կպահպանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- Երուսաղեմում կայացած համաժողովի ընթացքում ասել է Իսրայելի վարչապետը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտնել էր, որ իրենց զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով՝ վերահաստատելով, որ իսրայելցի զինվորականները չեն պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտու» դիրքերը։