Ուկրաինան 1 օրում 90 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, խաղաղ բնակիչներ են վիրավորվել


14:26 , 20 հունիս, 2026

168.am-ը գրում է․

Ուկրաինացի զինվորականները 1 օրում 90 անգամ հարձակվել են Բելգորոդի մարզի 15 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը յոթ հարձակում են իրականացրել՝ օգտագործելով ինքնաթիռներ, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և երեք անգամ ԱԹՍ-ներից նետել են պայթուցիկ սարքեր։ Նրա խոսքով՝ մարզում ոչնչացվել է 127 ԱԹՍ։

Հարվածների հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել, որոնցից երկուսը շարունակում են բուժում ստանալ բժշկական հաստատություններում։