Նիկոլը հերթական ոտնձգությունն է կատարել


13:20 , 20 հունիս, 2026
Սոցցանցերում բավական մեծ աղմուկ է բարձրացել. մարդիկ նկատել են ու սկսել քննարկել այն, թե ինչպես են ՔՊ-ական իշխանությունները Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացրել:
 
Զարմանալ պետք չէ. Հաջիև Հիքմեթի սրտի ցանկությունը Նիկոլի համար օրենք է, և քանի որ այլևս ՔՊ-ն վերընտրվել է, ուստի ավելի մեծ ջանասիրությամբ է սկսելու թուրքերի սրտի ցանկությունները կյանքի կոչել: Վստահ եղեք, որ եթե վաղը մի լրագրող հարցնի՝ ինչու եք հանել դրոշը, ասելու է, որ այդպես է վարվել միանգամայն բարի նպատակներով, հեռացրել է, որ  պատերազմ չլինի ,որ թուրքերին չգրգռի, որ հայկական պետականությունն ամրապնդի:
 
Հիմա Արցախի դրոշն են հեռացրել, վաղը ՀՀ դրոշն են հեռացնելու, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր ադրբեջանցիները կողողեն Հայաստանը՝ պահանջելով չոտնահարել իրենց ազգային զգացմուքները, ու թող Նիկոլը փրոձի չենթարկվել այդ պահանջին: