Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը


10:58 , 20 հունիս, 2026
Ազգային ինքնության թշնամիները…
Քիչ առաջ տեղեկացա, որ Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը…
Դրոշն այնտեղ էր 2022 թվականի Դիմադրության շարժման օրերից:
Ինչպես և սպասելի էր՝ իշխանությունների հակաարցախյան հիստերիան շարունակվում ու նոր դրսևորումներ է ստանում նաև հետընտրական շրջանում…

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

Գրառման մեկնաբանության մեջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշել են, որ իրենք էլ են մի քանի օր առաջ նկատել, որ հրապարակից հանված է Արցախի դրոշը։