26-ամյա երիտասարդը ձերբակալվել է


21:49 , 19 հունիս, 2026
Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով փաթեթ և կաթուցիչ։