«Կրքոտ հռետորին»՝ մի հարց


16:28 , 19 հունիս, 2026
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ էիք վրդովվել ԱԺ-ում՝ հաշվի առնելով, որ ՔՊ-ն ընտրութուններում հաղթել է, Նիկոլը հայտարարել է՝ չէր վրդովվել, ուղղակի իքնը կրքոտ հռետոր է. նման կերպ է խոսել նաև անցյալում՝ 5 տարի առաջ, 10 տարի առաջ, և դա քաղաքական ներկայացում չէ, այլ՝ կյանք:
 
«Կրքոտ հռետորին»՝ մի հարց՝ իսկ Իլհամի առաջ ելույթ ունենալիս նույն կրքոտությա՞մբ է նրա հետ հարաբերվում, թե՞ միայն Հայաստտանի ներսում իրեն թափ տալիս է կրքոտում: Կրքոտ հռետոր է, դե թող կրքոտած կարողանա Հայաստանի շահերը դրսում առաջ տանել, օտարների առաջ վիզը ծռած անճարի կեղվածք չընդունել: Ասում է՝ լեգիտիմ է: Դե թող այդ լեգիտմությամբ էլ ոգևորվի ու մի կրքոտ ելույթով օտարներին բացատրի, թե ինչ հրեշավոր արարք է ՔՊ-ի ձեռամբ մի ողջ ժողովուրդ ոչնաչցնելը, որ հանուն թուրքերի չարժե կրկնել 2015-ը:
 
Ոչ թե կրքոտ է, այլ շիզոֆրենիկ՝ հատկություն, որ բնորոշ է եղել պատմությանը հայտնի այնպիսի բտնապետերի, որոնք վերջում  փորձանք են դարձել հենց սեփական ժողովրդի գլխին: