Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը


15:11 , 19 հունիս, 2026

Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը: Այս մասին հայտնում է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը:

«Խոր ցավով և սրտի կսկիծով հայտնում ենք, որ դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով, ինը օր կոմայի մեջ մնալուց և բժիշկների գործադրած բոլոր ջանքերին հակառակ, կյանքից հեռացել է արցախցի, Հադրութի բնակիչ Վերա Սաֆարյանը։

Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին՝ կիսելով նրանց ծանր վիշտը։ Հոգին խաղաղության մեջ հանգչի»: