20:50 , 18 հունիս, 2026
Ֆրանսիայում տեղի ունեցող մեծ յոթնյակի գագաթնաժողովը նշանավորվեց ԱՄՆ-Իրան հրադադարի ստորագրմամբ: Հրադադար, որ Եվրոպացիներն անվանեցին գերազանց, մինչդեռ ամերիկյան գործիչները համարում են այն կապիտուլյացիոն: Էս համատեքստում շատ ուշագրավ էր Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հայտարարությունը: Ոչ վաղ անցյալում, ԱՄՆ 51 նահանգ դառնալու սպառնալիքներ տեսած մարդը, գնաց Եվրոպա, որ ասի՝ «Նոր աշխարհակարգը Եվրոպայում է կառուցվելու»: Ինչքան հասկանում եմ սա նշանակում է, որ Կանադան ընդունելու է ԵՄ` այդ միության անդամ դառնալու հրավերը, իսկ արանքում ընկած Գրենլանդիան` խոչընդոտ չի հանդիսանա:
Մինչդեռ Թուրքիան դեռ փորձում է դիմակայել Գերմանական այս «բլիցկրիգին»: Նրանք կարծում եմ գիտեն, որ ԵՄ մտնելուց չեն կարողանա խուսափել, բայց մուտքի առավել դյուրին պայմաններ ստանալու համար խաղեր են տալիս: Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնում է Մոսկվա, այնտեղից փորձում է վերակենդանացնել 3+3 ֆորմատը, մի տեսակ հաշվի չնստելով այն փաստի հետ, որ էդ 3-ից Իրանն այլևս էն հին Իրանը չէ...
Այս իրադարձությունների հաջորդ օրը Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խզում է հարաբերությունները ԵՄ արտաքին գործերի հանձակատարի հետ: Իսկ այ էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհագստացնի, իրենց էլ ոչ մեկ փշի-փշի չի անելու: