Թուրքիան մտադիր է վերցնել Նիկոլի  TRIPP-ը


15:58 , 18 հունիս, 2026
Թուրքիայի Ազգայնական շարժման ղեկավար Դևլեթ Բահչելին կարևոր հայտարարություն է արել՝ Հայաստանի ու TRIPP-ի հետ կապված՝ նախ՝ կոչ անելով Հայաստանին հրաժարվել «օկուպացիոն մտածելակերպից», «սփյուռքի նկրտումներից» և «ռևանշիզմից», ընդունել տարածաշրջանի նոր իրականությունը, ապա՝ «Զանգեզուրի միջանցքը» հանձնել Թուրքիայի ու Ադրբեջանի հսկողությանը՝ ի վիճակի լինելու դուրս գալ տնտեսական շրջափակումից:
 
Էրդողանի քաղաքական դաշնակցի այս հայտարարությունը չափազանց արժեքավոր է  այն առումով, որ լիովին բացում է հայ ժողովրդի աչքերը՝ հակառակ Նիկոլի ջանքերի՝ կուրացնելու ամբողջ հասարակությանը: Բահչելիի շուրթերով Էրդողանն է, իհարկե, ուղերձ հղել Հայաստանին՝ փաստացի ուլտիմատում ներկայացնելով ու ցույց տալով, որ մտադիր չեն կանգնել:
 
Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե TRIPP-ի հանդեպ թուրքական նկրտումները մարտահրավեր են՝ Ամերիկային, սակայն կասկած չկա, որ եթե պահը հասունանա, ապա Վաշինգտոնը TRIPP-ը հանձնելու է  հենց Անկարային. Թուրքերը գիտեն՝ ինչ է պետք անել՝ սեփական շահերն Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական առևտրում առաջ մղելու համար:
 
Սա նաև նշանակում է, որ ՔՊ-ի այն քարոզը, թե TRIPP-ի օգնությամբ Հայաստանն իբր վերածվելու է խաչմերուկի, տնտեսությունն ազատ շնչելու հնավարություն է ձեռք բերելու, շրջափակում է՛լ չի լինելու, սուտ լոլոներ են. Թուրքիան փաստացի նոր պայման է առաջ քաշում՝ հասկացնելով, որ քանի դեռ առնվազը Սյունիքով անցնող ճանապարհն իրենց չի պատկանում կամ իրենք չեն վերահսկում, ոչ մի սահման էլ չի բացվելու, ոչ մի ապաշրջափակում էլ տեղի չի ունենալու:
 
Հայաստանի պաշտոնական կամ ՔՊ-ական շրջանակներից որևիցե արձագանք Էրդողանի կոալիցիոն գործընկերոջը, բնականաբար, չի եղել ու չի էլ լինելու. արձագանքելու համար պլոճիկ է պետք ունենալ, մինչդեռ Իլհամը վաղուց է ամորձատել Նիկոլի վերարտադրողական օրգանները՝ դրանք մտցնելով ՔՊ-ականների բերանը…